Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թեստեր

Ձեր բնավորությունը եւ արյան խումբը

Ձեր բնավորությունը եւ արյան խումբը

Ճապոնացի մի շարք գիտնականեր պնդում են, որ արյան խումբը հնարավորություն է տալիս որոշել ձեր ով լինելը: Գիտնականի կարծիքով խմբային հատկանիշները եւ արյան յուրահատուկ գծերը ակներեւորեն չեն կանխատեսում մարդու ճակատագիրը, սակայն անկասկած ազդում են մարդու առողջության վրա: Ըստ ճապոնացի գիտնական Պոշիտակե Նոմի` արյան խումբը մոծապես որոշում է մարդու բնավորությունը եւ յուրաքանչյուրի անհատական առանձնահատկությունը:

 

1-ին խումբ: Դուք ձկտում եք ղեկավարել: Եթե ձեր առջեւ ինչ-որ նպատակ դնեք, ապա կպայքարեք այնքան, մինչեւ հասնեք: Կարողանում եք ձեր առաջընթացի համար ուղիներ փնտրել: Հավատում եք ձեր ուժերին, եւ զուրկ չեք հուզականությունից: Սակայն թուլություններ եւս ունեք: Դուք շատ խանդոտ եք եւ անտեղի իրարանցում եք ստեղծում, բացի այդ` շատ պարծենկոտ եք ու ցավագին պատվախնդիր:

 

2-րդ խումբ: Դուք սիրում եք ներդաշնակություն, հանգիստ ու կարգուկանոն: Այլ մարդկանց հետ ավելի լավ եք աշխատում: Նաեւ զգայուն եք, համբերատար եւ բարյացկամ: Ձեր թերություններն են լարվածությունից դուրս գալ չկարողանալր եւ համառությունը:

 

3-րդ խումբ: Դուք բացահայտված ու անսքող անհատականություն եք, հակված եք վարվել այնպես, ինչպես ձեզ դուր է գալիս: Հեշտությամբ հարմարվում եք ամեն ինչի, ճկուն եք երեւակայության պակասից չեք դժգոհում: Սակայն, անկախ լինելու ցանկությունը, երբեմն, կարող է ավելորդ լինել եւ վերածվել թուլության:

 

4-րդ խումբ: Դուք հանգիստ ու հավակշռված անձնավուրություն եք: Սովորաբար մարդիկ ձեզ սիրում են եւ ձեզ հետ իրենց լավ են զգում: Դուք կարողանում եք նրանց զբաղեցնել, միաժամանակ շրջապատի նկատմամբ արդարամիտ եք եւ ձեզ պահում եք` ինչպես հարկն է: Սակայն, երբեմն, շատ կտրուկ եք եւ բացի այդ` երկար տատանումների մեջ եք ընկնում եւ դժվարությամբ եք որոշումներ կայացնում:

 

 

Սկզբնաղբյուր. slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ